Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

ՈՒզում եմ հավատալ, որ դեռ կլինի արժանապատիվ ապրելու ժամանակաշրջան

ՈՒզում եմ հավատալ, որ դեռ կլինի արժանապատիվ ապրելու ժամանակաշրջան
07.06.2025 | 13:05

Էս ի՞նչ քաղաքական դիմակահանդես է՝ մի տեսակը մյուսին գերազանցող։

Ներկաների խրախճանքից հետո կերևա բոլորի մաշկի գույնը` անգամ շպարի տակից։

Դեն նետված, միմյանց մատնող դիմակների կույտերը երբ հեռացվեն բեմից, մենք` խաբվածաամբոխս, պիտի բախվենք դարձյալ մի իրականության հետ, որտեղ հանդիսատեսներս իշխանական նոր աճպարարությունները համարելու ենք նույնատիպ, ծանոթ խաղի արհեստավարժություն, խառնելով անցյալ ու ներկա և գլխիկոր կհեռանանք պարտադրված իրականությունից։

Բայց չէ՛, նման ծանոթ սցենարներից հետո մեզ մնում է սթափ լինել, ինքնավստահ բժշկի հոգեբանությամբ, աքցանով,աններում, հիվանդ ատամը կարողանանք հեռացնել ճիշտ ժամանակին, որ առողջ, դիմացկուն շարը նորից չվնասվի։ Դեռ կարող ենք։ Այլապես կմնանք էլի արհեստականի հույսին, որը պիտի միշտ հիշեցնի, թե օտար է ու անհամատեղելի մեր մարմնի հետ, չի կարող հաղթահարել կոշտ մատուցվելիքը։

Չգիտես ինչու՝ ուզում եմ հավատալ, որ ազնվությունն ու սրտացավությունը վերջնականապես չեն սպառել իրենք իրենց, և կլինի անցավ, անվիրավորանք, հույսով, հավատով, երազանքով, արժանապատիվ ապրելու ժամանակաշրջան:

Ո՞վ իմանա, խոսքը գուցե և դեռ ուժ ունի:

Հռիփսիմե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 7395

Մեկնաբանություններ